ԱՄՆ պետքարտուղարությունը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսվող խաղաղության պայմանագրին
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը պետդեպարտամենտի մամուլի ասուլիսում ադրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և հատակապես Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսվող խաղաղության պայմանագրին։ Մեթյու Միլլերը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շատ մոտ է՝ անկախ նրանից, թե ինչ մեկնաբանություններ են այդ առնչությամբ անում այլ երկրները։
Նա ասել է․ «Ես չեմ ցանկանում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրեջանին։ Ես ցանկանում եմ խոսել այն երկու երկրների մասին, որոնք ուղղակիորեն առնչվում են, որոնք այս վեճի անմիջական կողմերն են։ Մենք ուղիղ շփում ենք ունեցել այդ երկրների հետ, անցյալ շաբաթ հատուկ բանագնաց Բոնոն այցելեց տարածաշրջան և ուղիղ շփում ունեցավ նրանց հետ։ Մենք կարծում ենք, որ անկախ այս հարցի կողմ չհանդիսացող այլ երկրների հնչեցրած մեկնաբանություններից, համաձայնագիրը շարունակում է մոտ լինել, և մենք կշարունակենք աշխատել նրանց հետ՝ դրան հասնելու ուղղությամբ»։
Միլլերն այսպես է պատասխանել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնյայի՝ օրերս արած հայտարարությանն ի պատասխան։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը տարածաշրջանին կայուն խաղաղություն չի բերի և նույնիսկ կարող է նոր հակամարտությունների հիմքեր ստեղծել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում