Մոսկվայի մարզի վրա ԱԹՍ-ի հարձակման փորձ է կանխվել. ՌԴ ՊՆ
09/08/2023 10:10
Նմանատիպ
Մոսկվայի մարզի տարածքում անօդաչու թռչող սարքերի հարձակման փորձ է կանխվել, հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են ԱԹՍ–ները։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Այս գիշեր Մոսկվայի մարզի տարածքում կանխվել է անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում իրականացնելու կիևյան ռեժիմի փորձը ։ ՀՕՊ միջոցներով ոչնչացվել է երկու ԱԹՍ։ Կանխված ահաբեկչական հարձակման հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան», – ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ հակաօդային պաշտպանությունը խոցել է երկու մարտական անօդաչու թռչող սարք, որոնք փորձել են մոտենալ Մոսկվային. մեկը՝ Դոմոդեդովոյի, մյուսը՝ Մինսկի խճուղու շրջանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում