Ուկրաինան Bacardi-ն ներառել է «պատերազմի հովանավորների» ցուցակում

Ուկրաինան Bacardi-ն ներառել է «պատերազմի հովանավորների» ցուցակում

Ալկոհոլային խմիչքներ արտադրող Bacardi Limited ընկերությունը Ռուսաստանի հետ համագործակցության համար ներառվել է «պատերազմի հովանավորների» ուկրաինական ցուցակում։ Այս մասին օգոստոսի 10-ին հայտնել Է Ուկրաինայի կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը։

«Bacardi Limited ընկերությանը ներառվել է պատերազմի միջազգային հովանավորների ցանկում, քանի որ շարունակում է բիզնես վարել Ռուսաստանում և ակտիվորեն այդ երկրի տարածքում նոր գործընկերներ փնտրել», – ասված է հաղորդագրության մեջ։

Ընկերությունը, որն իր արտադրանքը ներկայացնում է ավելի քան 170 երկրներում, հայտարարել էր, որ դադարեցնում է արտահանումը ՌԴ։ Սակայն հետագայում կազմակերպությունը նոր աշխատակիցներ է փնտրել Ռուսաստանում ՝ հրապարակելով հաղորդագրություններ թափուր աշխատատեղերի մասին:

Ըստ Դաշնային հարկային ծառայության տվյալների՝ 2022 թվականին «Բակարդի Ռուս» ընկերության ռուսական ստորաբաժանման հասույթը զգալիորեն աճել է (8,5% – ով՝ մինչև 32,6 միլիարդ ռուբլի), միաժամանակ Ռուսաստանի պետբյուջե վճարելով ավելի, քան 12 միլիոն դոլարի հարկեր։

Ինչպես հաղորդել է «Ռեգնում» գործակալությունը, սա Կիևի կողմից օտարերկրյա ընկերությունների առաջին թիրախավորումը չէ։ 2023 թվականի մարտին Ուկրաինայի կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը «պատերազմի հովանավորների» ցուցակում է ընդգրկել ավստրիական Raiffeisen Bank International բանկային խումբը, իսկ ավելի ուշ ՝ հունգարական OTR բանկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում