ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղի հարցով արտահերթ նիստ կանցկացնի
15/08/2023 09:40
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին:
Այս մասին հայտնել Է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը՝ համապատասխան իրազեկումը հրապարակելով իր կայքում։
Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու նպատակով։
«Հայաստանի հարցմամբ նիստը կկայանա օգոստոսի 16-ին՝ ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով 15:00-ին»,- նշել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում