ՄԻԵԴ–ը Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ է փոխանցել

ՄԻԵԴ–ը Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ է փոխանցել

Ինչպես հայտնում է «Sputnik Արմենիա»-ն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ է փոխանցել հայկական կողմին։

Օգոստոսի 2–ին Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմում էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դիմումը վերաբերում էր մոլորվելու հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանությանը։ ՄԻԵԴ–ը Ադրբեջանին մինչև օգոստոսի 10–ն էր ժամանակ տվել Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար:

«Փաստաթղթեր, լուսանկարներ, պահման պայմանների մասին տեղեկություն է ստացվել: Մինչև օգոստոսի 17–ը ժամկետ ունենք առարկությունների և դիրքորոշում հայտնելու: Տեղեկություններն արդեն փոխանցվել են հարազատներին: Քրեական հոդվածը սահմանն ապօրինի հատելու մասով է»,- ասել է Սամվելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում