Մամիկոն Ղարիբյանը «Riga Technical University Open 2023» մրցաշարում դարձավ արծաթե մեդալակիր

Մամիկոն Ղարիբյանը «Riga Technical University Open 2023» մրցաշարում դարձավ արծաթե մեդալակիր

Միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը «Riga Technical University Open 2023» մրցաշարում դարձավ արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն–մարզադպրոցը։

Մրցաշարի շրջանակներում կազմակերպված կայծակնային շախմատի մրցաշարում, 11 հնարավորից վաստակելով 9 միավոր, Մամիկոն Ղարիբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

Կայծակնային մրցաշարում առաջինը Շվեդիայի ներկայացուցիչ Վիտալի Սիվուխն էր։

Նշենք, «Riga Technical University Open 2023» մրցաշարն անցկացվել է սույն թվականի օգոստոսի 5-13-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: Կայծակնային մրցաշարին մասնակցել են 150 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում