Իռլանդիայում բանկային համակարգում գրանցվել է ծրագրային խափանում

Իռլանդիայում բանկային համակարգում գրանցվել է ծրագրային խափանում

Իռլանդիայում բանկային համակարգում գրանցվել է ծրագրային խափանում, որի հետևանքով որոշ հաճախորդներ հնարավորություն են ստացել իրենց բանկային քարտերում առկա մնացորդից ավելի մեծ գումարներ կանխիկացնել։

Իռլանդիայի բանկը նախազգուշացրել է, որ բանկոմատներից հանված և այլ կերպ օգտագործված գումարները ապագայում կգանձվեն հաճախորդների հաշիվներից։

PA լրատվական գործակալությանը տված հայտարարության մեջ Իռլանդիայի Բանկի խոսնակն ասել է. «Մենք կցանկանայինք հիշեցնել հաճախորդներին, որ եթե նրանք գումար փոխանցեն կամ հանեն, այդ գումարը կգանձվի իրենց հաշվից»։

«Մենք գիտակցում ենք, որ հաճախորդները հնարավոր է չկարողանան ստուգել իրենց հաշվեկշիռն այս պահին, այդ պատճառով նրանք չպետք է հանեն կամ փոխանցեն միջոցներ, եթե հավանական է, որ դրանք կարող են գերազանցել իրենց ընթացիկ հաշվեկշիռը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում