Ադրբեջանական կեղծ խաղաղասիրության հերթական ապացույցը․ Արման Թաթոյան
Նմանատիպ
4 օր առաջ ադրբեջանական իշխանական հեռուստատեսությամբ` Baku TV-ով Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտեզով ներկայացվում է Ադրբեջան` համայնքներով հանդերձ: Այս մասին իր ֆեյսբուքյան օգտահաշվում գրառում է կատարել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա մասնավորապես ասել է հետևյալը. «Այս պետության իշխանությունը չունի խաղաղության որևէ մտադրություն ու ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար: Ի՞նչ խաղաղություն այս մարդկանց հետ. որքան զիջես, այդքան նորից կուզեն»։
Թաթոյանը ընդգծել է նաև, որ սա սոսկ քարտեզի հարց չէ, այլ հատկապես 2022թ. սկսած Հայաստանի դեմ ուղղված պետական համակարգված քաղաքականության մաս` քարոզչական բաղադրիչներով թե´ ներքին, թե՛ արտաքին լսարանի համար: Պետք է ճիշտ գնահատենք սպառնալիքները, որ կարողանանք արդյունավետ պայքարել դրանց դեմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում