Շվեյցարիան կտրում է Ռուսաստանի և արևմուտքի միջև հաղորդակցությունը

Շվեյցարիան կտրում է Ռուսաստանի և արևմուտքի միջև հաղորդակցությունը

Ռուսական և արտասահմանյան ավիափոխադրողները կարող են 2023 թվականի աշնանը խնդիրներ ունենալ Ռուսաստանի և այլ երկրների միջև թռիչքներ իրականացնելիս։

Դժվարություններ կարող են առաջանալ, երբ շվեյցարական Societe Internationale de Telecommunications Aeronautiques (SITA) ընկերության կողմից դադարեցվի Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Համաշխարհային քաղաքացիական ավիացիայում «SITA»-ը ավիաընկերությունների և օդանավակայանների միջև տեղեկատվության փոխանակման համար ամենաշատ կիրառվող գործիքն է: Համակարգից օգտվում են ավելի քան 2,5 հազար հաճախորդներ 200 երկրներում, իսկ բոլոր միջազգային թռիչքների 90%-ում կիրառվում են դրա տեխնոլոգիաները։

«Սեպտեմբերի վերջին պլանավորված համագործակցության դադարեցման պատճառով ռուսական փոխադրողներն այլևս չեն կարողանա թռիչքների, ուղևորների և ուղեբեռի տվյալները SITA-ի միջոցով փոխանցել միջազգային օդանավակայանի տեղեկատվական համակարգեր», – պարզաբանել է աղբյուրներից մեկը:

Իր հերթին արտասահմանյան փոխադրողները կմնան առանց ռուսական օդանավակայանների տեղեկատվական համակարգերի հետ տվյալների փոխանակման սովորական ալիքի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում