Չինաստանի ռազմաօդային ուժերը մոտեցել են Թայվանին

Չինաստանի ռազմաօդային ուժերը մոտեցել են Թայվանին

Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նախորդ օրվա ընթացքում կղզուն են մոտեցել Չինաստանի զինված ուժերին պատկանող 45 ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռ և 9 նավ։

«Ինը SU-30, տասներկու J-10 և չորս միավոր J-11 կործանիչներ, մեկ հատ y-9 տրանսպորտային ինքնաթիռ և մեկ Z-9 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ հատել են Թայվանի նեղուցի միջնամասը և մտել երկրի ՀՕՊ վերասկման գոտի»,- հայտնում են նախարարությունից։

ՊՆ-ից նշել են, որ մարտական բարձր պատրաստվածության են բերվել օդային և ծովային ուժերը, ինչպես նաև ցամաքային տեղակայման հրթիռային համալիրները:

Թայվանի շուրջ իրավիճակը զգալիորեն սրվել էր անցյալ տարվա օգոստոսին, երբ Թայբեյ էր այցելել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Չինաստանը դատապարտել էր ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցը՝ համարելով, որ ԱՄՆ-ն աջակցում է Թայվանի անջատողականության տրամադրությունները։

Նենսի Փելոսիի Թայվան այցի ընթացքում Չինաստանն անցկացրեց լայնամասշտաբ զորավարժություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում