Արագ շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանը գրավել է 4-րդ տեղը

Արագ շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանը գրավել է 4-րդ տեղը

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացել է արագ շախմատի աշխարհի թիմային առաջնությունը։ Հայաստանի հավաքականը 12 տուրում գրանցելով 8 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 3 պարտություն՝ վաստակել է 17 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։

Լևոն Արոնյանը ներկայացնում էր ԱՄՆ-ը և հանդես էր գալիս All Stars թիմի կազմում, որը աղյուսակում զբաղեցրեց 10-րդ տեղը։

Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մ․ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էլինա Դանիելյանը, Ալբերտո Աթոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում