Գործարկվել է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը

Գործարկվել է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը

Այսօրվանից գործարկվել է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմը։

Նորաբաց ուղերթի առաջին ուղևորների թվում են եղել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սանսոնյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։

«Ուրախալի է, որ 13 տարի ընդմիջումից հետո գործարկվեց Գյումրի-Վանաձոր-Գյումրի երթուղին, այն կարծում եմ՝ կարևոր է թե՛ Շիրակի, թե՛ Լոռու մարզի բնակիչների համար։ Լիահույս եմ՝ «Հարավկովկասյան երկաթուղին» միջոցներ կձեռնարկի գնացքների արդիականացման, ուղևորությունների հարմարավետության բարձրացման համար»,- նշել է Շիրակի մարզպետը։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից փորձնական գործարկվող ուղերթը կաշխատի ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից։

Գյումրիից Վանաձոր ուղևորության տևողությունը 1 ժամ 32 րոպե է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում