Ադամ Շիֆն անդրադարձել է հայ ռազմագերիներին
Կարդացեք նաև
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է Բաքվի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների թեմային, ինչպես նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի «դաժան շրջափակման» առնչությամբ։ Այս մասին կոնգրեսականը գրառում է կատարել Facebook և X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցերի իր էջերում։
To this day, Azerbaijan continues to illegally hold numerous Armenian prisoners of war, while the fate of many who are still missing remains unknown.
My thoughts are with the families in Armenia and Artsakh still missing loved ones. I pray for their safe return, even as I pray… pic.twitter.com/t7A316M6tI
— Adam Schiff (@RepAdamSchiff) September 5, 2023
«Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել բազմաթիվ հայ ռազմագերիների, իսկ անհետ կորած շատերի ճակատագիրը դեռ անհայտ է մնում։ Իմ մտքերն այն ընտանիքների հետ են, որոնք Հայաստանում և Արցախում դեռ չեն գտնում իրենց հարազատներին։ Ես աղոթում եմ նրանց անվտանգ վերադարձի համար, ինչպես որ աղոթում եմ դաժան շրջափակման ավարտի համար», – գրել է Շիֆը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում