Աղքատացված ուրանով զենքի մատակարարումը հանցավոր արարք է

Աղքատացված ուրանով զենքի մատակարարումը հանցավոր արարք է

Ուկրաինային աղքատացված ուրանով զենքի մատակարարումը հանցավոր արարք է ԱՄՆ-ի կողմից, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Բիշքեկում «Միջուկային զենքի չտարածման ռեժիմի ամրապնդում» սեմինարի շրջանակում։

«Սա պարզապես էսկալացիոն քայլ չէ, դա արտացոլում է Վաշինգտոնի անտեսումը պատերազմական գոտում նման զինամթերքի օգտագործման բնապահպանական հետևանքների նկատմամբ»,- ասել է դիվանագետը:

Աղքատացված ուրան ստացվում է դրանից իզոտոպ-235-ի մեկուսացումից հետո։ Այն օգտագործվում է զրահաթափանց արկերի միջուկներում, որոնք չափսերով փոքր են, բայց ունեն շատ ավելի մեծ վնասակար ազդեցություն։ Աղքատացված ուրանի ռադիոակտիվությունն ավելի քիչ է, քան բնական հանքաքարինը, սակայն, ինչպես մյուս ծանր մետաղները, այն թունավոր է և կարող է հանգեցնել ծայրահեղ բացասական հետևանքների, ներառյալ զանգվածային ուռուցքաբանական հիվանդությունները:

Նա հիշեցրել է, որ հարյուրավոր բնապահպաններ, բժիշկներ, քիմիկոսներ փորձագիտական ​​նյութեր են հրապարակվել ամբողջ աշխարհում այն անուղղելի վնասների մասին, որ նման զենքերը կարող են պատճառել շրջակա միջավայրին։

«Ամերիկացիներին դա չի հետաքրքրում։ Պարզ է, այն չի կիրառվելու իրենց տարածքում, պարզ է, որ նրանց չի հետաքրքրում, թե ով է այդ օդը շնչելու այնտեղ, և ինչ հետևանքներ կունենա դա նրանց համար, ովքեր հիմա կռվում են, և ինչ կլինի այն սերունդների հետ, որոնք կապրեն այս երկրի վրա»,- ընդգծել է Ռյաբկովը։

Փոխարտգործնախարարը եզրափակել է իր խոսքը՝ հայտարարելով, որ այդ հանցավոր արարքը ցույց է տալիս, թե որքան անտարբեր է ԱՄՆ-ը եվրասիական ուղղությամբ։

Նախօրեին Պենտագոնը պաշտոնապես հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կփոխանցի աղքատացված ուրանի արկեր՝ որպես ռազմական օգնության նոր փաթեթի մաս։

ԱՄՆ-ը դարձավ երկրորդ երկիրը, որը հայտարարեց Ուկրաինային աղքատացված ուրանի արկերը փոխանցելու մասին։ Այս տարվա մարտին Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Անաբել Գոլդին հայտարարեց Կիևին նման զինամթերք մատակարարելու մտադրության մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում