Զախարովայի ուղերձը՝ հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին
Նմանատիպ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիմել է Հայաստանում առաջին հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած իրադարձություններին: Նա կոչ է արել չտրվել սադրանքներին՝ վստահություն հայտնելով, որ երկու եղբայրական ժողովուրդների ընդհանուր ապագան կդիմանա այդ ամենին։
Անցկացվող միջոցառումը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ճիշտ քայլ է անվանել։ Նա ընդգծել է, որ անգամ ամենակեղտոտ սադրանքները չեն հաջողվել, և համաժողովը կայացել է և դեռ աշխատելու է:
Հայաստանի տեղեկատվական դաշտում գերակշռում է Ռուսաստանի Դաշնության մասին միակողմանի և բացասական տեղեկատվության տարածման միտումը։ Այս մասին ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 8-ին, հայտարարել է Մարիա Զախարովան՝ ողջունելով ռուս-հայկական համաժողովի մասնակիցներին։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հետ նրա հարաբերությունների մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները հակասում են ժողովուրդների միջև հաղորդակցության բարեկամական բնույթին։
«Եկեք բաց խոսենք խնդիրների մասին։ Մենք անընդունելի ենք համարում մեր ժողովրդի միջև թշնամություն և ատելություն հրահրելու փորձերը՝ Ռուսաստանին մեղադրելով հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ»,- հավելել է նա։
Զախարովայի խոսքով՝ հակառուսական քարոզչությունն իրականացվում է արևմուտքի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների, փորձագետների և դրամաշնորհների միջոցով։
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Երևանում նախատեսված է «Ռուս-հայկական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» ռուս-հայկական միջտարածաշրջանային իններորդ համաժողովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում