Բրիտանիան ինքնաթիռներ կուղարկի Սև ծովի տարածաշրջան
Նմանատիպ
Մեծ Բրիտանիան Սև ծովում Ռուսաստանի գործողություններին հետևելու համար ինքնաթիռներ կուղարկի և հետախուզական համապարփակ գործունեություն կծավալի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակը։
Հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ դրա նպատակն է «զսպել Ռուսաստանի հարձակումները բեռնատար նավերի վրա սևծովյան հացահատիկային գործարքից Պուտինի դուրս գալուց հետո»։
Ըստ Սունակի գրասենյակի՝ Բրիտանիան հետախուզություն և հսկողություն կիրականացնի՝ «հետևելու Ռուսաստանի գործողություններին Սև ծովում, նախազգուշացում տալու Ռուսաստանին, եթե լինեն նշաններ, որ նրանք հարձակումներ են նախապատրաստում Սև ծովում քաղաքացիական փոխադրումների կամ ենթակառուցվածքների վրա»։
«Այդ հետախուզական գործողությունների շրջանակներում Թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թռիչքներ կկատարեն տվյալ շրջանի վրա, որպեսզի զսպեն Ռուսաստանին և թույլ չտան ապօրինի հարվածներ հասցնել հացահատիկ տեղափոխող քաղաքացիական նավերին», – ասվում է Սունակի գրասենյակի հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում