Կայացել է հեռախոսազրույց Էրդողանի և Փաշինյանի միջև

Կայացել է հեռախոսազրույց Էրդողանի և Փաշինյանի միջև

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի: Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը»,– գրել է Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում։

Ըստ նրա` կողմերը նշել են, որ շարունակելու են այս ուղղությամբ դիվանագիտական ջանքերը:

Հիշեցնենք, որ Էրդողանը երեկ G20 գագաթնաժողովի արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ և քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում