Հայաստանին մենք վերաբերվում ենք որպես դաշնակցի. ՌԴ փոխվարչապետ

Հայաստանին մենք վերաբերվում ենք որպես դաշնակցի. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանը Հայաստանին վերաբերվում է որպես դաշնակցի։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում։

«Հայաստանը մեր դաշնակիցն է։ Հենց այդպես էլ վերաբերվում ենք Հայաստանին»,–ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե վատթարացե՞լ են արդյոք հարաբերությունները Երևանի հետ ինտեգրացիոն կառույցների գծով։

Օվերչուկը նշել է նաև, որ Ռուսաստանի և Հայաստանի շփումները կարող են լինել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի սեպտեմբերի 27-ի նիստի շրջանակում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8–ին Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել էր ՌԴ ԱԳՆ։ ՌԴ-ն իր կոշտ դիրքորոշումն ու բողոքի նոտան էր հայտնել Հայաստանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում