Մակրոնը Կիևի առանցքային դաշնակիցներից է
Նմանատիպ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս տարվա սկզբին արմատապես փոխեց իր դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ և այժմ հանդես է գալիս որպես Կիևի առանցքային դաշնակիցներից մեկը: Այս մասին հայտնում է Politico թերթը։
Ըստ թերթի՝ տարեսկզբին Մակրոնի քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ «աստիճանաբար, բայց վճռական շրջադարձի» ենթարկվեց, ինչի արդյունքում նախագահը դարձավ «Ուկրաինայի ամենաուժեղ դաշնակիցներից մեկը»։ Նա ոչ միայն խոստացել է աջակցել Կիևին «մինչև հաղթանակ», այլև «ձգտում է առաջատար դեր ստանձնել այնպիսի հարցերի լուծման գործում, ինչպիսիք են ՆԱՏՕ-ին անդամակցությունը և ռազմական օգնություն»։
Ինչպես թերթին հայտնել է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Ֆրանսուա Հեյսբուրգը, ի սկզբանե «Մակրոնը կենտրոնացած էր Պուտինի և Զելենսկու միջև միջնորդության գաղափարի վրա» և, հետևաբար, «չափազանց զգույշ էր զենքի մատակարարման հարցում»։ Սակայն տարեսկզբին Մակրոնը հասկացավ, որ ռուսական կողմը «հետաքրքրված չէ բանակցություններով»։
Ֆրանսիայի ղեկավարը օգոստոսի 23-ին Le Point թերթին տված հարցազրույցում ասել էր, որ Փարիզը չի ցանկանում, որ Ուկրաինան պարտվի ներկայիս հակամարտությունում, և պատրաստ է երկար առճակատման։ Մակրոնը նաև հույս է հայտնել, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը բանակցային սեղանի շուրջ կբերի հակամարտության բոլոր կողմերին՝ բարենպաստ պայմաններում քաղաքական լուծում գտնելու համար։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան սեպտեմբերի 5-ին հայտարարել է, որ Կիևի և Մոսկվայի միջև խաղաղ բանակցություններ մոտ ապագայում չպետք է սպասել։