Ուկրաինայում առաջին անգամ թուրքական հրթիռահրետանային համակարգ է ոչնչացվել

Ուկրաինայում առաջին անգամ թուրքական հրթիռահրետանային համակարգ է ոչնչացվել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Կուպայնսկի ուղղությամբ ոչնչացվել է թուրքական արտադրության T-122 Sakarya տիպի հրթիռահրետանային համազարկային համակարգ։

Թուրքիան ռուս-ուկրաինական պատերազմից առաջ և հետո Ուկրաինային մատակարարում է տարբեր տեսակի սպառազինություն. «Բայրակթար» ԱԹՍ-ներից մինչև զրահափոխադիրիչներ և զինամթերք։ 

Սա ռազմական գործողություններից ի վեր առաջին դեպքն է, որ ռուսական կողմը հայտնում է թուրքական արտադրության T-122 Sakarya տիպի հրթիռահրետանային համազարկային համակարգի ոչնչացման մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում