Ռուսաստանը հետևականորեն շարունակում է աշխատանքը Բաքվի և Երևանի հետ. Պեսկով
15/09/2023 17:00
Նմանատիպ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի «Լաչինի ճանապարհը բացելու» պահանջը։ Պեսկովը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը «կշարունակի աշխատել Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ»։
«Ռուսաստանը հետևականորեն շարունակում է իր աշխատանքը Բաքվի և Երևանի հետ։ Մենք շարունակելու ենք աշխատել։ Վերջերս առաջին հումանիտար օգնությունը ուղարկվեց, որը, ի դեպ, ռուսական ջանքերով է իրականցվել։ Մենք այժմ քննարկում ենք մի շարք տարբերակներ»։
Հիշեցնենք, որ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ձգտում է անհապաղ բացել Լաչինի միջանցքը դեպի Լեռնային Ղարաբաղ։