3 մեդալ` ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան 7-րդ օլիմպիադայից

3 մեդալ` ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան 7-րդ օլիմպիադայից

Ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան միջազգային 7-րդ օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող դպրոցականներն արժանացել են 3 մեդալի։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

Սեպտեմբերի 8-14-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում տեղի է ունեցել ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան միջազգային 7-րդ օլիմպիադան: Հայաստանի թիմը ներկայացրել են 9-րդ դասարանի աշակերտներ Ալեքս Գրիգորյանը (Քվանտ վարժարան), Ալեքսանդր Ղազարյանը, Վահան Աբրահամյանը և Մակար Դիլանյանը (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց):

Հայաստանը ներկայացնող դպրոցականներն արժանացել են 3 մեդալի. Ալեքս Գրիգորյանը նվաճել է ոսկե, Ալեքսանդր Ղազարյանը՝ արծաթե, Վահան Աբրահամյանը՝ բրոնզե մեդալ: Մեր մասնակիցներից Մակար Դիլանյանը ստացել է գովասանագրի։

Թիմը ղեկավարում էին Արմեն Անդրեասյանը և Սամվել Անդրեասյանը (ԵՊՀ) ։

Նշենք, որ օլիմպիադային մասնակցել են 24 երկրների 96 ներկայացուցիչներ։ Անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձևաչափին և յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում