Նրանք պաշոտններից են խոսում, այն պայմաններում, երբ ՍԴ-ն կարող է նոր ընտրությունների հիմքը հանդիսանալ. Արամ Վարդևանյան
Կարդացեք նաև
«Տեղեկացնեմ, որ մի քանի խնդիրներ, որոնք ներկայացրել էինք, դատարանը պահանջել է նաև դրանց հիմնավորումները ներկայացնենք, այդ թվում 17 հազար գաղտնի քվեարկությունների վերաբերյալ»,- ՍԴ-ի դիմոց ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շահերը ՍԴ-ում ներկայացնող Արամ Վարդևանյանը;
Նրա խոսքով՝ ՔՊ կուսակցությունը, այս դատաքննությանը մասնակցելով, որպես երրորդ անձ, չի ներկայացրել դիրքորոշում, որ տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ կամ ընտրական բնույթի հանցանքներ, որոնք ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյուքների վրա և նկատեց, որ այդ դեպքում քաղաքական դատողությունները և քաղաքական իրականությունը հակադրության մեջ են։
Վարդևանյանն ասաց, որ դրանից ՀՀ քաղաքացիները պետք է դատողություն անել, որ ընտրակաշառքների մասով որևէ մասայակն խախտումներ չեն եղել, բայց փաստ է, որ ՔՊ-ի կողմից եղել են ընտրախախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, որի վերաբերյալ հիմնավորումներ ներկայացրել են։
«Վարչական ռեսուրսի չարաշահումը, ատելության խոսքի տարածումը ունեցել է էական ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց Վարդևանյանը, նկատելով, որ այլապես պատկերը կլիներ որևէ այլ։
Փաստաբանը հայտարարեց, որ ՍԴ լեգիտիմության խնդիր ունի, քանի որ Սեդա Սաֆարյանը մասնակցում է նիստին։
«Նրանք պաշտոններիրց են խոսում, այն պայմաններում, երբ ՍԴ-ն կարող է նոր ընտրությունների հիմքը հանդիսանալ»,-հայտարարեց Վարդևանյանըակնրակելով ՔՊ-ին և կրկինելով, որ իշխանական թևի պահվածքը խոսում է այն մասին ընդդիմության կողմից որևէ մասշտաբային խախտումներ չեն եղել;
Հետևեք մեզ նաև Telegram-ում