ՌԴ-ը պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ. ՌԴ ԱԳՆ
15/09/2023 17:45
Նմանատիպ
Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ի պատասխան լրագրողների հարցին, թե սպասվո՞ւմ է նախարարների հաջորդ հանդիպում, Գալուզինը պատասխանել է. «Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ, երբ նրանց հետ որոշենք մեր հաջորդ իրադարձությունները, անպայման կտեղեկացնենք լրագրողներին»։
Նշենք, որ անցյալ տարի Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ սկսեցին քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում