Էրդողանը քառակողմ հանդիպման առաջարկ է արել

Էրդողանը քառակողմ հանդիպման առաջարկ է արել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հրավիրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին՝ քառակողմ հանդիպում անցկացնելու Ղարաբաղի հարցով։

«Մենք առաջարկել ենք եռակողմ հանդիպում անցկացնել, նույնիսկ՝ քառակողմ հանդիպում՝ կապված Ղարաբաղի իրավիճակի հետ, իմ, Պուտինի, Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ»,- ասել է Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար ԱՄՆ մեկնելուց առաջ ունեցած ճեպազրույցում։

Էրդողանը նշել է, որ մտադիր է քննարկել Ալիևի հետ հանդիպումը։ Նրա խոսքով՝ Անկարայի առաջարկին դեռ արձագանք չի եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում