«Սա առաջին քայլն է Արցախ մարդասիրական առաքումների անարգել անցման համար». Ֆրանսիայի ԱԳՆ
Նմանատիպ
Երկու երթուղով (Ակնա և Լաչին–խմբ.) մարդասիրական բեռի առաքումը պետք է դառնա առաջին քայլը դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական առաքումների անարգել մուտքի համար։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:
#Arménie #Azerbaidjan | Deux convois humanitaires sont
parvenus au Haut-Karabakh par les points de Latchine et Agdam : ce doit être un 1er pas vers un accès humanitaire sans condition et sans entrave conformément au droit international et à l’ordonnance de la @CIJ_ICJ.— Catherine Colonna (@MinColonna) September 18, 2023
«Երկու հումանիտար ավտոշարասյուն Լեռնային Ղարաբաղ է ժամանել Լաչինի և Աղդամի անցակետերով։ Սա պետք է դառնան առաջին քայլը միջազգային իրավունքին և ՄԱԿ–ի Միջազգային դատարանի որոշմանը համապատասխան անվերապահ և անարգել մարդասիրական հասանելիության ճանապարհին»,– նշել է Կոլոննան` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղ հումանիտար մատակարարումների հարցը:
Ավելի վաղ շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռի առաքումը ողջունել էին Ռուսաստանի և ԱՄՆ դիվանագիտական գերատեսչությունները:
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրանսպորտային միջոցներով Լաչինի միջանցքով և Ակնա (Աղդամ)- Ստեփանակերտ ճանապարհով Արցախ է բերվել շուրջ 28 տոննա հումանիտար բեռ, որը պարունակում է ցորենի ալյուր, բժշկական պարագաներ և հիգիենայի միջոցներ: