Ռուսաստանը Ղարաբաղի հարցով կապի մեջ է Ադրբեջանի հետ
19/09/2023 14:54
Նմանատիպ
Բաքվի կողմից Ղարաբաղում իրականացվող «հակաահաբեկչական օպերացիայի» շուրջ ՌԴ-ն կապի մեջ է ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանը այդ հարցի մասին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում Ռուսաստանին։
Ինչպես նաև, Ռուսաստանը ԱԳՆ ներկայացուցիչը հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ դիվանագիտական կարգավորման։
Մարիա Զախարովան ճեպազրույցում նշել է, որ Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում