Սա ցեղասպանություն է. Արցախի ՄԻՊ

Սա ցեղասպանություն է. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական բնակավայրերի շրջակայքը, այդ թվում` Ստեփանակերտը։ Տեղեկությունը X-ի իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) նկատմամբ, թիրախավորվում են նաև քաղաքացիական բնակավայրերի շրջակայքը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ։ Եվ միջնորդները մեզ խոստանում են իրավունքներ և անվտանգություն Ադրբեջանի տարածքում»,– գրել է Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ, և դա անվանել է «հակաահաբեկչական օպերացիա»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում