Կան վիրավորներ և զոհեր, այդ թվում՝ երեխաներ
Նմանատիպ
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 11։10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ։ Այնուհետև Ստեփանակերտի երկնքում նկատվել են նաև ԱԹՍ-ներ։ Ժամը 13։00-ից սկսած ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորել է քաղաքացիական բնակավայրերի շրջակայքը, այդ թվում` Ստեփանակերտը։
Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնել էր, որ ԱԹՍ-ների, հրթիռա-հրետանայի հարվածներին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են ընթանում: Ադրբեջանը նախ տարբեր միջոցներից հատվածներ էր հասցնում Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերին, ապա փորձում գրոհել, սակայն մեր զինծառայողներն անձնազոհ գործողությունների միջոցով փորձել են կասեցնել թշնամու գրոհները։
Լայնամսշտաբ հարձակման պատճառով Ստեփանակերտում ավիրվել են նաև քաղաքացիական կառույցներ, վիրավորվել են քաղաքացիական անձինք։
There are multiple casualties and injuries among civilians including children. According to the data collected at this moment there are at least 2 causalities including one child and 11 injuries including 8 children caused by Azerbaijan’s attacks. pic.twitter.com/00OMH3f2cF
— Gegham Stepanyan #StopArtsakhBlockade (@Gegham_Artsakh) September 19, 2023
Ավելի ուշ, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հաստատել է զոհերի փաստը։ Այս պահի դրությամբ Արցախում կա 2 զոհ, որից 1-ը՝ երեխա։ Եվս 11 հոգի վիրավոր է, որից 8-ը՝ երեխաներ:
Մինչ այս, Ստեփանակերտի «Արևիկ» հիվանդանոցից հայտնել էին, որ բժշկական հաստատությունում են 6-7 երեխա, սակայն նրանց վիճակի վերաբերյալ մանրամասներ հիվանդանոցից չհայտնեցին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում