Փաշինյանը Բլինկենի հետ խոսել է ԼՂ–ում ստեղծված վիճակի մասին

Փաշինյանը Բլինկենի հետ խոսել է ԼՂ–ում ստեղծված վիճակի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ և քննարկել Արցախի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունները։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը և դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։

Լայնամասշտաբ հարձակման պատճառով Ստեփանակերտում  ավիրվել են նաև քաղաքացիական կառույցներ, վիրավորվել և զոհվել են քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում