Բլինկենը Իլհամ Ալիևին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

Բլինկենը Իլհամ Ալիևին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով նրան անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և թուլացնել իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Պետքարտուղարն ընդգծել է, որ իրավիճակը ռազմական լուծում չունի, և կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը՝ Բաքվի և Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի միջև մնացած տարաձայնությունները լուծելու համար»,- նշել է դիվանագետը։

Բացի այդ, Միլլերը հիշեցրել է, որ պետքարտուղարը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Բլինկենը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ երկխոսության։

Հաղորդվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին, որում պետքարտուղարը «հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում