Եվրամիությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրով
20/09/2023 17:05
Նմանատիպ
Եվրամիությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրով, որն ապրում է ռազմական գործողությունների հետևանքները, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Շատ կարևոր է, որ ներկայիս ռազմական գործողությունը չօգտագործվի որպես պատրվակ Ղարաբաղի հայ բնակչությանը գաղթել ստիպելու համար»,- ասել է խոսնակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրամիությունը հանդես է եկել հայտարարությամբ և ասել, որ ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին հաղորդագրությունները և ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում