Սամանտա Փաուերը ՀՀ–ից կմեկնի Բաքու

Սամանտա Փաուերը ՀՀ–ից կմեկնի Բաքու

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերի այցի հիմնական նպատակը Սյունիք՝ հումանիտար օգնությունն է, փորձ՝ այս իրավիճակի լուծումները գտնել տեղում։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

«Տիկին Փաուերը ՀՀ–ից պետք է մեկնի Ադրբեջան և փորձի հնարավորինս անել տեղում, իհարկե, լրացուցիչ օգնություն ՀՀ–ին ցուցաբերելու առումով։ Նա նաև իր աչքերով է ուզում տեսնել, թե ինչ է կատարվում ու զեկուցի ԱՄՆ նախագահին»,- նշել է Հովհաննիսյանը։

Ըստ ՀՀ փոխարտգործնախարարի` միջազգային արձագանքն այս օրրեին արդեն փոխվել է, և արդեն կան շատ հասցեական հայտարարություններ, որոնք, սակայն, այս իրավիճակում դեռ բավարար չեն։

«Կարծես` ոչ ոք իլյուզիա էլ չունի կատարվածի վերաբերյալ»,- նշել է նա։

«Վստահ եմ` սա վերջին այցը չի լինի. կունենանք այլ գործընկերներ, որոնք կգան ՀՀ` նույն նպատակներով, ինչ տիկին Փաուերը։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են հենց դրան, թե՛ միջազգային կառույցների, թե՛ գործընկեր բոլոր երկրների հետ մեր աշխատանքներում»,-  ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։

Ինչ վերաբերում է մինչև տարեվերջ նախատեսվող հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրմանը, ապա Հովհաննիսյանը նշել է, որ այս պահին վաղաժամ է խոսել այդ մասին. ամեն ինչ կախված է իրավիճակից։ Նա միայն ավելացրել է, որ հայկական կողմի ջանքերը, համենայնդեպս, հնարավոր խաղաղության հաստատման առումով մնում են անփոփոխ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում