ԵՄ-ն հայտարարել է լրացուցիչ օգնության մասին և պատրաստ է ավելին անել. Բորել
Նմանատիպ
Անհրաժեշտ է հրատապ միջազգային մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Our thoughts are with the victims of yesterday’s tragic gas explosion in Stepanakert/Khankendi and their loved ones.
There is an urgent need for unimpeded international humanitarian access to #NagornoKarabakh. EU announced additional assistance and ready to do more.
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) September 26, 2023
«Անհրաժեշտ է հրատապ կերպով ապահովել Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական օգնության հասանելիությունը։ ԵՄ-ն հայտարարել է լրացուցիչ օգնության մասին և պատրաստ է ավելին անել»։
Եվրոպական միությունն արդեն հայտնել է, որ 5 մլն եվրոյով ավելացնում է Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետևանքով առաջացած աճող կարիքներին ուղղված մարդասիրական ֆինանսավորումը։ 5 միլիոն եվրոյի մարդասիրական ֆինանսավորումից 500,000 եվրոն արտակարգ իրավիճակների ժամանակ տրամադրվող աջակցությունն է (այս մասին հայտարարվել է անցյալ շաբաթ) և 4,5 միլիոն եվրոն էլ նոր ֆինանսավորում է:
Այս օգնությունը ցուցաբերվելու է և՛ ԼՂ–ից ՀՀ տեղափոխված մարդկանց, և՛ ԼՂ–ում գնտվող բնակչության խոցելի խավին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում