Պետք է միջազգային դիտորդական առաքելություն ուղարկել ԼՂ․ Գերմանիայի ԱԳՆ

Պետք է միջազգային դիտորդական առաքելություն ուղարկել ԼՂ․ Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկն այսօր հայտարարել է, որ հնարավորինս արագ պետք է միջազգային դիտորդական առաքելություն ուղարկել ԼՂ, ինչպես նաև հորդորել է Ադրբեջանին թույլ տալ նրանց մուտքը։ Այս մասին տեղեկանում ենք Գերմանիայի ԱԳՆ կայքից։

«Ամենակարևորը հիմա թափանցիկությունն է, ինչպես նաև միջազգային հանրության աչքերն ու ականջները տեղում լինեն։ Մեր գործընկերների հետ ջանքեր կգործադրենք դիտորդներին արագ ուղարկելու համար։ Վստահությունն առ այն, որ Ադրբեջանը լուրջ է վերաբերվում ԼՂ ժողովրդի անվտանգության և բարեկեցության ապահովման իր պարտավորություններին, կապացուցվեր միջազգային դիտորդների մուտքի թույլտվությամբ»,- ասված է ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նրա խոսքով` ԼՂ-ում դեռ առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգացվում։

«Ես որոշեցի ևս մեկ անգամ զգալի ավելացնել մեր մարդասիրական օգնությունն ու լրացուցիչ 2-ից մինչև 5 մլն եվրո դարձնել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի մեր ֆինանսավորումը»,- հավելել է Բերբոկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում