Բաքուն միջազգային դիտորդներին թույլ չի տվել Ղարաբաղ մտնել. ԵՄ
Նմանատիպ
Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն ասել է, որ Ադրբեջանը դեռևս հասանելիություն չի տրամադրել անկախ միջազգային դիտորդներին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերահսկելու համար։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել միջազգային մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև անկախ մոնիտորինգ, թե ինչ է կատարվում, մասնավորապես, թե ինչպես են վերաբերվում բնակչությանը… Մինչ այժմ այդպիսի մուտք չի ապահովվել»,- ասել է Բրյուսելում կայացած ճեպազրույցում։
Նրա խոսքով, ԵՄ-ն հանդես է գալիս նաև հրադադարի համաձայնություն տված Լեռնային Ղարաբաղի ուժերի համար համընդհանուր համաներում կիրառելու օգտին։
«Այժմ ԵՄ-ի՝ և՛ հաստատությունների, և՛ անդամ երկրների համար կարևոր է ապահովել մարդասիրական հասանելիությունը նրանց, ովքեր դրա կարիքն ունեն Լեռնային Ղարաբաղում… Եվրահանձնաժողովն արդեն օգնություն է հատկացրել, ԵՄ երկրները պատրաստ են դա անել անհատական հիմքով»,- պարզաբանեց Ստանոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում