Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու․ Սերժ Սարգսյան
28/09/2023 16:19
Նմանատիպ
Մենք ևս մեկ անգամ եկանք այն եզրակացության, որ հուսահատությունը մեղք է․ այդ ճշմարտությունը մեզ համար եղել և այսօր մնում է շատ արդիական։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ հուսահատությունը մեղք է, այսինքն՝ հայկական Արցախի էջը փակված չպե՞տք է համարել, երրորդ նախագահը պատասխանել է․ «Ինձ համար երբեք այդ էջը փակված չի լինելու։ Պիտի ասեմ, որ թեև հպարտությունը ավելի ծանր մեղք է, քան հուսահատությունը, լավ կլինի, որ մարդկանց փորձենք բացատրել ահա այս ճշմարտությունը ևս»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում