Կանադան 2,5 մլն դոլար կտրամադրի արցախցիներին օգնելու համար
Նմանատիպ
Կանադան 2,5 մլն դոլար կտրամադրի Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետևանքով առաջացած հրատապ հումանիտար կարիքները հոգալու համար։
Այս մասին X միկրոբլոգում համատեղ տեսաուղերձով են հանդես եկել Կանադայի միջազգային զարգացման նախարար Ահմեդ Հուսենը և արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիnն:
To address the urgent needs stemming from the deeply concerning crisis in Nagorno-Karabakh, Canada is providing $2.5M in humanitarian assistance funding to the @ICRC. We will always protect the most vulnerable. pic.twitter.com/Irb9L0KiwX
— Ahmed Hussen (@HonAhmedHussen) September 28, 2023
Նշվում է, Կանադան 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ճգնաժամի հետևանքով առաջացած հրատապ կարիքները լուծելու համար: Այս ֆինանսավորումը կօգնի տրամադրել շտապ բժշկական օգնություն, սննդի և սնուցման օգնություն, պաշտպանական ծառայություններ և այլն:
«Կանադան շարունակում է կոչ անել մարդասիրական օգնության անխոչընդոտ տրամադրել կարիքավոր խաղաղ բնակիչներին՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան: Քաղաքացիները, այդ թվում՝ ճանապարհին գտնվողները, նույնպես պետք է պաշտպանված լինեն։ Կանադան աջակցում է գործող հրադադարի պահպանմանը և կոչ է անում մշտապես դադարեցնել ռազմական գործողությունները»,- հայտարարել են կանադացի նախարարները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում