ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Գորիսում բացել է տաք սննդի կետ
29/09/2023 14:50
Նմանատիպ
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում բացել է տաք սննդի բաշխման շարժական կետ Արցախից բռնի տեղահանված անձանց համար:
«Շարժական կետն օրական կտրամադրի 2000 բաժին տաք սնունդ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տարածքը կընդլայնվի ոչ պարենային ապրանքների պահեստավորման համար։ Անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը պատրաստ է ընդլայնել աջակցության տրամադրումը ողջ հանրապետությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում