Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը մնում է արդիական
29/09/2023 15:15
Նմանատիպ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը շարունակում է արդիական մնալ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Բացի այդ, ըստ նրա, ծրագրեր կան տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման, լոգիստիկայի հետ կապված։
«Դա չափազանց կարևոր է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար։ Հուսով ենք, որ այդ աշխատանքը կշարունակվի», – ասել է Պեսկովը։
Ինչ վերաբերում է ՌԴ խաղաղապահների հետագա աշխատանքին, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ նրանց հետագա աշխատանքը կքննարկվի ադրբեջանական կողմի հետ։
«Դա Ադրբեջանի տարածքն է, հարցը կքննարկվի Բաքվի հետ»,- եզրափակել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում