Թուրքիան շարունակում է «պայքարել» ահաբեկչության դեմ
Նմանատիպ
Թուրքիայի զինված ուժերի գործողությունները Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ ավելի ակտիվ և կոշտ բնույթ կստանան Անկարայում իրականացրած ահաբեկչության փորձից հետո։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմին։
«Երեկ, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, պարոն նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը) զգուշացրեց, որ մեր պայքարը շարունակվելու է մինչև վերջին ահաբեկիչը, և այս ողորմելի փորձերը (ահաբեկչական հարձակումները.- խմբ.) նրանց վերջին շունչն են։ Թուրքիան ահաբեկիչների պատանդ չի դառնա»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Երկրի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան կիրակի հայտնել էր Անկարայի կենտրոնում՝ նախարարության շենքի մոտ ահաբեկչության փորձի մասին. ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, սակայն մյուսին հասցրել են վնասազերծել։ Փոխհրաձգության ժամանակ թեթև վիրավորվել է երկու ոստիկան։
Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ հարձակման փորձի պատասխանատվությունը ստանձնել է ՔԱԿ-ը։
X սոցիալական ցանցում Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը գրառում է կատարել։ Հաղորդագրության մեջ ընդգծել է, որ Իրաքի հյուսիսում նրանց հաջողվել է հաղթանակել կուսակցության զինված խմբավորումները նկատմամբ, և իրենք շարունակելու են կանխել ահաբեկչությունը ոչ միայն երկրի ներսում, այլև արտասահմանում
«Այս գործողությունների շնորհիվ ահաբեկչական կազմակերպությունը հերթական ուժեղ հարվածն է ստացել»,- գրել է Ֆահրեթթին Ալթունը։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունն այնուհետ հայտարարել է Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դիրքերին օդային հարվածներ հասցնելու մասին, որի ընթացքում ոչնչացվել է նրանցից 20 թիրախ։
Նշենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը մի շարք երկրներում՝ Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում, համարվում է ահաբեկչական։
Հիշեցնենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին և վերսկսվել 2015 թվականին։ Հյուսիսային Իրաքում կան կուսակցության բազաներ, որոնց դեմ թուրքական բանակը օդային և ցամաքային գործողություններ է իրականացնում։
Մոսուլից հյուսիս-արևելք ընկած «Զլիկան» ճամբարում թուրքական զորքերի առկայությունը երկար ժամանակ վիճաբանության առարկա է Բաղդադի և Անկարայի միջև, ինչը հիմնավորվում է ահաբեկչական խմբի դեմ պայքարելու անհրաժեշտությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում