Թեհրանը կողմ է հաղորդակցությունների բացմանը, դեմ է սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳՆ
02/10/2023 14:47
Նմանատիպ
Թեհրանը դեմ է տարածաշրջանում միջազգային սահմանների և աշխարհաքաղաքականության փոփոխությանը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին` մեկնաբանելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի արդյունքները և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը։
Քանանին նշել է, որ Գրիգորյանի այցը Իրան տեղավորվում է երկկողմ շփումների տրամաբանության մեջ: Նա ավելացրել է, որ ՀՀ ԱԽ քարտուղարը իրանական կողմին մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի և Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: