ՄԱԿ-ն ավարտել է դիտորդական առաքելությունն Արցախում

ՄԱԿ-ն ավարտել է դիտորդական առաքելությունն Արցախում

ՄԱԿ-ի առաքելությունը հաշվետվություն է ներկայացրել Արցախ կատարած այցի արդյունքների վերաբերյալ։

ԼՂ-ում մնացած հայերի թիվը կարող է տատանվել 50-ից 1000-ի սահմաններում, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ադրբեջանական լրատվամիջոցներին։

ՄԱԿ առաքելությունը նշել է, որ Ստեփանակերտում քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման նշաններ չի հայտնաբերել։

Ըստ նրանց՝ խաղաղ բնակիչների նկատմամբ բռնության մասին որևէ հաղորդում չի ստացվել վերջին զինադադարից հետո։ «Չեն հայտնաբերել սատկած անասուններ կամ ընտանի կենդանիներ կամ գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ՄԱԿ-ի կողմից առաքելություն իրականացնող պետությունների ցանկում էին Թուրքիան, Պակիստանը, Հունգարիան, Ալբանիան և Ռուսաստանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում