ԱՄՆ-ն Արցախում էթնիկ զտումների վերաբերյալ առայժմ ասելիք չունի
Նմանատիպ
ԱՄՆ-ն չափազանց լուրջ է վերաբերվում Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության մասին պնդումներին, սակայն առայժմ ոչինչ չի կարող ասել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
Նրա խոսքով` հավասարակշռված վճիռ կայացնելու համար ապացույցների վրա հիմնված հանգամանալից գործընթաց է անհրաժեշտ։
«Մենք չենք խուսափի պատշաճ միջոցներ ձեռնարկելուց` ի պատասխան վայրագությունների մասին պնդումների, և կնպաստենք, որ պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր մեղավոր են դրա համար, երբ տեսնենք, որ դրանք տեղի են ունեցել»,-ասել է նա:
Միլլերի խոսքով` Վաշինգտոնը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի համար միջազգային դիտորդական առաքելության շուտափույթ ձևավորման օգտին: Դա թույլ կտա երաշխավորել այն հայերի իրավունքները, որոնք կցանկանան վերադառնալ, եթե հանգամանքները թույլ տան։ Առայժմ հնարավոր չէ ասել, թե քանի մարդ է մտադիր ընդմիշտ մնալ Հայաստանում, իսկ քանի տոկոսը կարող են որոշել ամեն դեպքում վերադառնալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում