Թուրքիան Ուկրաինային հարյուրավոր ծանր գնդացիրներ է մատակարարում

Թուրքիան Ուկրաինային հարյուրավոր ծանր գնդացիրներ է մատակարարում

Զենքի թուրքական մասնավոր արտադրող Canik ընկերությունը Ուկրաինային մատակարարում է ծանր գնդացիրներ և արդեն մատակարարել է ավելի քան 600 միավոր, որոնք կարող են համակցվել զրահատեխնիկայի հետ։ Իսկ հետագայում կմատակարարվի նաև զրահատեխնիկան։ Այս մասին հայտնել է «Middle East Eye» պարբերականը հղում անելով վաճառքին ծանոթ երկու աղբյուրներ։

Անկարան արդեն հայտնել էր, որ անցյալ տարվա պատերազմի սկզբից անաղմուկ զինում էր Կիևին զինված անօդաչու սարքերով, լազերային կառավարվող հրթիռներով, պաշտպանիչ սարքավորումներով և զրահամեքենաներով: Բայց վերջերս սկսել է մատակարարել Canik M2 ծանր գնդացիրների մոդելներ, որոնք կարող են օգտագործվել ցամաքային զորքերի կողմից, ինչպես նաև զրահատեխնիկայի հետ համատեղ։ Աղբյուրներից մեկը հայտնել է, որ մարտին մի քանի պայմանագրեր են կնքվել թուրքական մասնավոր զենք արտադրող Canik ընկերության հետ:

Երկրորդ աղբյուրը հայտնում է, որ ավելի քան 600-ն արդեն հասցվել է Կիև, որոնք կօգտագործվեն մի շարք ծառայությունների կողմից, այդ թվում՝ ռազմական և հետախուզական ծառայությունների կողմից: «Գործարքը նախատեսում է 600-ից շատ ավելի մեծ քանակի առաքում, ավելին կուղարկվի առաջիկա ամիսներին», – հավելել է աղբյուրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում