Իրանը ներկայացրել է «Կաման-19» նորագույն անօդաչու թռչող սարքը

Իրանը ներկայացրել է «Կաման-19» նորագույն անօդաչու թռչող սարքը

Իրանում կայացած զորավարժությունների ժամանակ ներկայացվել է «Կաման-19» նորագույն անօդաչու թռչող սարքը։ Այս մասին տեղեկացնում է իրանական irna լրատվամիջոցը։

«Զորավարժությունների ընթացքում չորս բանակային ուժերի էլեկտրոնային պատերազմի ստորաբաժանումները մշակել և կիրառել են էլեկտրոնային պատերազմի տեխնիկա և լուծումներ», – ասել է Իսլամական Հանրապետության բանակի անօդաչու թռչող սարքերի համատեղ զորավարժությունների խոսնակ Ալիռեզա Շեյխը:

Շեյխը նաև հայտնել է, որ զորավարժությունների այս փուլում անօդաչու սարքերի հետ հաղորդակցությունը խափանելու գործողությունը հաջողությամբ իրականացվել է «Աբաբիլ-4» և «Կաման-19» ԱԹՍ-ների միջոցով։

««Կաման-19» անօդաչու թռչող սարքը կատարեց իր առաջին մարտական առաջադրանքը և օդ բարձրացավ ԶՈՒ-ի անօդաչու թռչող սարքերի բազայից, հաջողությամբ իրականացրեց էլեկտրոնային պատերազմն ու խցանեց օդադեսանտային ռադիոտեղորոշիչ կայանները»,- հայտնել է խոսնակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում