Հայաստանը պատասխանել է Թուրքիայի «մտահոգություններին»

Հայաստանը պատասխանել է Թուրքիայի «մտահոգություններին»

Հայաստանը գործելու է էներգետիկայի ոլորտում իր շահերից ելնելով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Հայաստանն էներգետիկ անվտանգության իր ռազմավարությունն ունի, և նման պահանջներն անտեղի են»,-ասել է նա:

«Եթե չեմ սխալվում, նման դիմումներ նախկինում էլ են ստացվել՝ մեկ անգամ չէ, որ եղել են»,- հավելել է Խանդանյանը:

Հիշեցնենք, որ ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայի խորհրդարանի խնդրագրերի հանձնաժողովը քաղաքացիներից դիմում է ստացել Հայաստանում Մեծամորի ատոմակայանի հետկապված «ռիսկերի դեմ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով»։ Քաղաքացիներն իրենց խնդրանքը հիմնավորում են նրանով, որ «ատոմակայանը գտնվում է Թուրքիայից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա և վտանգ է ներկայացնում ծառայության ժամկետի ավարտի պատճառով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում