Իրանը հանդես կգա որպես դիտորդ Բաքվում սկսված եռակողմ զորավարժությունների շրջանակում
04/10/2023 13:47
Նմանատիպ
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի պատվիրակությունը ժամանել է Բաքու՝ որպես դիտորդ մասնակցելու «Խազրի-2023» համատեղ մարտավարական զորավարժություններին, որոնք անցկացվում են Ադրբեջանի և Ղազախստանի ռազմածովային նավատորմի նավերի և զինվորական անձնակազմի մասնակցությամբ։
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Ռազմածովային շտաբում կայացել է հանդիպում կողմերի միջև։ Հանդիպմանը քննարկվել է «Խազրի-2023» զորավարժությունների կարևորությունը, և ընդգծվել է ապագայում Կասպից ծովում Ադրբեջանի և Իրանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը, ինչի կապակցությամբ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն։
Քննարկվել են երկու երկրների ռազմածովային ուժերի միջև ռազմական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում