Լեռնային Ղարաբաղի բնակչության մի մասը մտածում է վերադառնալու մասին. Զախարովա
04/10/2023 16:15
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները և այլ հարցեր կորոշվեն ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է 2025 թվականից հետո երկարաձգել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը։
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան բազմիցս խոսել է այդ մասին. հարցը կլուծվի՝ հաշվի առնելով իրավիճակը «տեղում»։
«Տեղեկություններ ենք ստանում, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության մի մասը մտածում է վերադառնալու մասին, և ինչպես իրենք են ձևակերպում, եթե դրա համար լինեն համապատասխան պայմաններ, ապահովվի նրանց անվտանգությունը։ Եթե դա այդպես է, ապա ադրբեջանական կողմի հետ շփումներում մենք կաջակցենք այդ գործընթացներին»,- ասել է Զախարովան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում