Երևանն ու Փարիզը կբանակցեն ՀՕՊ համակարգերի գնման շուրջ
Նմանատիպ
Երևանը Փարիզի հետ կբանակցի հակաօդային պաշտպանության համակարգերի գնման շուրջ։ Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Խաչատրյանը։
«ՀՕՊ-ը Հայաստանի ամենաթույլ կողմերից մեկն է, հատկապես Ղարաբաղյան վերջին հակամարտությունից հետո, մեզ նոր որակ է պետք, և մենք պետք է հաշվի առնենք աշխարհի լավագույն օրինակները, ինչպես նաև մեր առանձնահատկությունները, որ մենք փոքր ենք երկիր, մենք նույնիսկ ռազմավարական խորություն չունենք»,- ասել է Խաչատրյանը։
Նշենք, որ ֆրանսիական պաշտպանական ձեռնարկություններն արտադրում են հակաօդային պաշտպանության մի քանի համակարգեր։ Դրանցից ամենատարածվածներն են Crotale NG կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգը՝ մոտ 48 միլիոն դոլար արժողությամբ և SAMP/T հեռահար հակաօդային պաշտպանության համակարգը, որի միայն մարտկոցն արժե մոտավորապես 550 միլիոն դոլար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում